Միջազգային

Չինաստանը նորագույն միջմայրցամաքային բալիստիկ հրթիռ Է փորձարկել

1 րոպեի ընթերցում

Չինաստանը նորագույն միջմայրցամաքային բալիստիկ հրթիռ Է փորձարկել

ԵՐԵՎԱՆ, 23 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չինաստանը նորագույն միջմայրցամաքային բալիստիկ հրթիռի հաջող փորձարկում Է իրականացրել, որը կարող Է հասնել ԱՄՆ-ի տարածքի ցանկացած կետ: Այդ մասին, ինչպես հաղորդում Է «Արմենպրես»-ը, իր վերջին համարում տեղեկացրել Է ISH Jane's Defence Weekly ազդեցիկ միջազգային պարբերականը, որը մասնագիտանում Է ռազմական թեմատիկայում:

Ըստ առկա տվյալների՝ «Դենֆուն-41»-ի (DF-41) պաշտոնապես հայտարարված փորձարկումն անցկացվել Է տակավին անցած ամսին: Հրթիռը Չինաստանի Շանսի կենտրոնական նահանգի «Ուչժայ» զինափորձարանից արձակվել Է երկրի արեւմուտքում գտնվող անապատի ուղղությամբ:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում