Տարածաշրջանային

Իրանի կրոնական առաջնորդը հատուկ ուժերին կարգադրել է հարձակում նախապատրաստել Թուրքիայի դեմ. Telegraph

1 րոպեի ընթերցում

Իրանի կրոնական առաջնորդը հատուկ ուժերին կարգադրել է հարձակում նախապատրաստել Թուրքիայի դեմ. Telegraph

ԵՐԵՎԱՆ, 23 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանի կրոնական առաջնորդ Այաթոլլահ Ալի Խամենեին հատուկ ուժերին կարգադրել է հարձակում նախապատրաստել Սիրիայի դեմ հանդես եկող արևմտյան ուժերի և նրանց դաշնակիցների դեմ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով թուրքական «Միլլիեթ» պարբերականը, բրիտանական Telegraph պարբերականի տարածած տեղեկության համաձայն` թիրախային երկրների ցուցակում է նաև Թուրքիան:

Պարբերականն ընդգծել է, որ Թեհրանին անհանգստացրել է այն, որ Ասադը հնարավոր է հեռանա իշխանությունից, ինչը բացասաբար ազդեցություն կունենա Իրանի վրա: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Արևմուտքի` ընդդիմադիրներինցուցաբերած աջակցությունը վտանգի տակ է դնում նաև Իրանի շահերը` հետեւաբար` կրոնական առաջնորդըՀատուկ նշանակության ջոկատներին կարգադրել է հարձակում նախապատրաստել այդ երկրների դեմ: Թուրքիայից բացի ցուցակում են նաև Ամերիկայի Միացյալ Նահանգները, Մեծ Բրիտանիան, Սաուդյան Արաբիան և Քաթարը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում