1 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 23 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ավստրալիայի վարչապետ Ջուլիա Գիլարդը հայտարարել Է, որ երկիրը 40 տոկոսով կավելացնի փախստականների ընդունման բաժնաչափը: Սա վերջին 30 տարվա ընթացքում տվյալ բաժնաչափի առաջին այդչափ խոշոր ավելացումն Է, հաղորդում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:
Այսուհետեւ ամեն տարի հումանիտար աղետներից Ավստրալիայում ապաստան կարող Է ստանալ լրացուցիչ եւս վեց հազար մարդ:
Բաժնաչափի ավելացումն իրականացվում Է ապաստան տրամադրելու հարցերով զբաղվող փորձագետների կոլեգիայի առաջարկությանը համապատասխան: