Տարածաշրջանային

Քուրդ պատգամավորն Էրդողանի կուսակցին արգելել է քրդերին «եղբայր» անվանել

2 րոպեի ընթերցում

Քուրդ պատգամավորն Էրդողանի կուսակցին արգելել է քրդերին «եղբայր» անվանել

ԵՐԵՎԱՆ, 22 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայում ամենախոշոր քրդական «Խաղաղություն և ժողովրդավարություն» կուսակցության պատգամավորը պատասխանել է իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության անդամ Մուհյեթթին Աքսաքի կողմից քրդերին վիրավորող արտահայտությանը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Միլլիեթ» պարբերականը:

Քրդական կուսակցության ներկայացուցիչ, Մուշի պատգամավոր Սըրրը Սաքըքը հիշեցրել է իշխող կուսակցության անդամին, թե ինչպես են քրդերն օգնություն ցուցաբերել օգոստոսի 21-ին ավտովթարի ենթարկված թուրք զինվորներին: «Նայիր, լսիր, որ ամաչես: Մարդկության և իսլամի մեջ մահացածների նկատմամբ նման վիրավորանք որտե՞ղ կա: Անարգանքը դիակների նկատմամբ իսկական ֆաշիզմ է և ռասիզմ: Այսուհետ քրդերին հանկարծ եղբայր չանվանես: Քրդերը ոչ քո նման եղբոր կարիք ունեն, ոչ էլ այդքան համբերություն»,- ասել է զայրացած քուրդ պատգամավորը:

Ավելի վաղ Թուրքիայում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության ներկայացուցիչ` Էրզրումի պատգամավոր Մուհյեթթին Աքսաքը պահանջել էր, որ Քրդական բանվորական կուսակցության (PKK) հետ բախման հետեւանքով սպանված քուրդ զինյալների մասին խոսելիս «զոհվելու» փոխարեն կիրառվի «սատկել» բառը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում