Տարածաշրջանային

Մորնինգսթարը «կատաղեցրել» է Ադրբեջանի իշխանությանը

1 րոպեի ընթերցում

Մորնինգսթարը «կատաղեցրել» է Ադրբեջանի իշխանությանը

ԵՐԵՎԱՆ, 22 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանում Միացյալ Նահանգների նորանշանակ դեսպան Ռիչարդ Մորնինգսթարը դեռ Բաքու չմեկնած արդեն հասցրել է «կատաղեցնել» այդ երկրի իշխանություններին: Մորնինգսթարը Վաշինգտոնում հանդիպել է Ադրբեջանի իշխանությունների ակտիվ քննադատ եւ ընդդիմադիր գործիչ, «Ամերիկայի ադրբեջանցիները հանուն ժողովրդավարության» (AZAD) շարժման նախագահ Էլմար Շախտախտինսկիի հետ: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է ադրբեջանական azerireport.com լրատվական կայքը:

Նշվում է, որ անցյալ շաբաթ Մորնինգսթարի հետ հանդիպումից հետո Շախտախտինսկին կայքին հայտնել է, որ ամերիկացի փորձառու դիվանագետը շատ հստակ գիտե Ադրբեջանում առկա իրավիճակը: «Նա ինձ վստահեցրեց, որ ապագայում Ադրբեջանի իշխանության հետ որեւէ անձնական բիզնես-գործունեություն հաստատելու նպատակ չունի», -ասել է AZAD-ի ղեկավարը:

Ադրբեջանական ԶԼՄ-ները, որոնք օրեր առաջ հայտնել էին, որ Ադրբեջանում ԱՄՆ-ի դեսպան Ռիչարդ Մորնինգսթարը Բաքու կժամանի օգոստոսի վերջին,հանդիպումից հետեւություններ են արել, որ Մորնինգսթարն իր գործողություններով արդեն հարուցել է ադրբեջանական իշխանությունների զայրույթն ու «կատաղությունը»:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում