Տարածաշրջանային

Թուրքիան կանգնած է ներքին ճգնաժամի շեմին. իրանցի պատգամավոր

2 րոպեի ընթերցում

Թուրքիան կանգնած է ներքին ճգնաժամի շեմին. իրանցի պատգամավոր

ԵՐԵՎԱՆ, 22 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պաշտոնական Թեհրանը Թուրքիայի Գազիանթեփի շրջանում տեղի ունեցած պայթյունի պատասխանատու է հայտարարել հենց Թուրքիային: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով թուրքական «Միլլիեթ» պարբերականը, Իրանի Մեջլիսի Ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի խոսնակ Հուսեյն Նաքավին հայտարարել է, որ երկրում տեղի ունեցող նմանօրինակ իրադարձությունները` Թուրքիայի վարած արտաքին քաղաքականության արդյունքն է:

Իրանցի պատգամավորը, պնդելով, որ պաշտոնական Անկարան աջակցում է Սիրիայում գործող ահաբեկչական խմբերին, հայտարարել է, որ Սիրիայում անմեղ մարդկանց կյանքերը խլելուն զուգահեռ` Թուրքիան նմանօրինակ գործողություններով վտանգում է նաև սեփական անվտանգությունը: «Թուրքիան ներկայում գտնվում է ներքին ճգնաժամային իրավիճակում: Սիրիայի ներքին գործերին խառնվելու փոխարեն` Անկարան թող ուշադրություն դարձնի սեփական խնդիրների լուծմանը»,- հայտարարել է Նաքավին` հավելելով, որ հակառակ պարագայում ավելի շատ վնասներ է կրելու հենց Թուրքիան:

Օգոստոսի 20–ին պայթյուն էր տեղի ունեցել Թուրքիայի հարավարևելյան քրդաբնակ Այնթափի ոստիկանական բաժանմունքի մոտակայքում, ինչի հետեւանքով զոհվել էր ինը մարդ, վիրավորվել շուրջ 70–ը: Թուրքական մամուլում պայթյունից անմիջապես հետո լուրեր տարածվեցին, որ հեռակառավարվող ռումբի պայթյունն իրագործել են Քրդական բանվորական շարժման անդամները:Սակայն պայթյունից կարճ ժամանակ անց քրդական կուսակցությունը հաղորդագրություն տարածեց, որով հրաժարվեց ստանձնել պայթյունի պատասխանատվությունը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում