Միջազգային

ՆԱՍԱ-ն հաղորդել Է «Քյուրիոսիտի» մարսագնացի առաջին վնասվածքի մասին

1 րոպեի ընթերցում

ՆԱՍԱ-ն հաղորդել Է «Քյուրիոսիտի» մարսագնացի առաջին վնասվածքի մասին

ԵՐԵՎԱՆ, 22 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՆԱՍԱ գործակալությունը Մարսի վրա MSL Curiosity ապարատի վայրԷջքի պահից հետո առաջին անգամ հաղորդել Է առաքելության աշխատանքում տեղ գտած անսարքությունների մասին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC News-ին:

Ինչպես նշվում Է, կոտրվել Է քամու երկու տվիչներից մեկը, որոնց միջոցով ապարատը տեղեկատվություն Է ստանում մոլորակի եղանակային պայմանների մասին: ՆԱՍԱ-ում ընդգծել են, որ կոտրվածքը զգալի չԷ, եւ որ նույնիսկ կոտրված տվիչով «Քյուրիոսիտի»-ն կկարողանա կատարել չափումները, սակայն դրանք կարող են լինել նվազ որակյալ:

ՆԱՍԱ-ի հաղորդագրության մեջ տեղի ունեցածը համարել են «ոչ մեծ հիասթափություն» առաքելության հաջող մեկնարկի ֆոնի վրա: Կատարվածի պատճառներն առայժմ պարզ չեն: Ըստ մասնագետների հիմնական վարկածի՝ անսարքություն կարող Էր առաջացնել ավազի թափանցումը տվիչի մեջ, որը Մարսի մակերեւույթից բարձրացել Էր ապարատի վայրԷջքի ժամանակ:

Մինչդեռ, ինչպես հաղորդել Է Reuters-ը, օգոստոսի 22-ին պլանավորված են ապարատի առաջին ընթացային փորձարկումները: Պլաններին համապատասխան՝ «Քյուրիոսիտի»-ն Մարսի մակերեւույթի վրա կընթանա երեք մետր, ինչից հետո հետընթաց շարժմամբ հետ կգնա վայրԷջքի տեղը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում