Միջազգային

Օտարերկրյա լրագրողները պաշտպանություն են խնդրել Չինաստանի իշխանություններից

1 րոպեի ընթերցում

Օտարերկրյա լրագրողները պաշտպանություն են խնդրել Չինաստանի իշխանություններից

ԵՐԵՎԱՆ, 21 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չինաստանում գործող օտարերկրյա ԶԼՄ-ների ընկերակցությունները դիմել են երկրի իշխանություններին՝ խնդրելով լրագրողներին պաշտպանել ագրեսիայից եւ հարձակումներից: Դիմումի պատճառ են դարձել այն մի քանի միջադեպերը, որոնց մասնակից են եղել ուժային կառույցների աշխատակիցները, հաղորդում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:

Որպես այդօրինակ վերաբերմունքի դրսեւորում վկայակոչվել Է ոստիկանության կողմից ճապոնացի թղթակցին ծեծի ենթարկելը Նանտուն քաղաքում, որտեղ նա լուսաբանում Էր ցույցը:

Դիմումի մեջ նաեւ հիշատակվում Է Հեֆեյ քաղաքում հոնկոնգցի լրագրողի վրա քաղաքացիական համազգեստով ոստիկանների հարձակման մասին:

Պաշտոնական Պեկինը հայտարարում Է, որ օտարերկրյա լրագրողները կարող են ազատորեն աշխատել երկրի ողջ տարածքում, բացառությամբ Տիբեթի, որտեղ սահմնափակումներ են գործում:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում