Տարածաշրջանային

Թուրքական կուսակցությունըպահանջում է վերականգնել մահապատիժը

2 րոպեի ընթերցում

Թուրքական կուսակցությունըպահանջում է վերականգնել մահապատիժը

ԵՐԵՎԱՆ, 21 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի «Մեծ միասնություն կուսակցության» (BBP) առաջնորդ Մուստաֆա Դեսթիջին թուրքական կառավարությունից պահանջում է վերականգնել մահապատիժը Թուրքիայում:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով թուրքական «Հաբեր3» լրատվական կայքը, Այնթափում ոստիկանական բաժանմունքի մոտ կանգնած ավտոբուսի պայթելու հետեւանքով 9 մարդու զոհվելու եւ 66 մարդու վիրավորվելու առնչությամբ արած հայտարարության մեջ թուրք կուսակցապետը նշել է, որ վարչապետ Էրդողանը եւ կառավարությունը պետք է մահապատժի ենթարկեն այդ պայթյունն իրագործողներին:

«Էրդողանը եւ կառավարությունը պետք է կատարեն իրենց պարտականությունը, վերականգնեն մահապատիժը եւ ցմահ բանտարկության փոխարեն մահապատժի ենթարկեն նման գործողություններ կատարած` թուրք ժողովրդին սարսափի մեջ պահող անձանց», -հայտարարել է BBP-ի առաջնորդը:

Թուրքական ԶԼՄ-ները հայտնել են, որ, իբր, պայթյունը «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) գործն է, իսկ PKK-ն պաշտոնապես հայտարարել է, որ կազմակերպությունը ոչ մի կապ չունի «շարքային քաղաքացիների մահվան պատճառ դարձած» այդ պայթյունի հետ:

Թուրքիայում կարծիքներ են շրջանառվում, որ Այնթափում անցած գիշեր տեղի ունեցած պայթյունն իրագործել են Սիրիայից թափանցած ահաբեկիչները, եւ որ այդ այդ գործողությունը վրեժ է Թուրքիայից` Սիրիայի նկատմամբ որդեգրած ոչ բարեկամական դիրքորոշման համար:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում