Ադրբեջանի ընդդիմությունն Ալիեւին համոզում է կամավոր հանձնել իշխանությունը

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 21 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի իշխող ռեժիմը սպառել է իր բոլոր ռեսուրսները` ներառյալ բոլոր տեսակի սուտ վկաներին: Եւ այսօր ոչ ոք, բացի «Մուասիր Մուսավաթ» կուսակցության ղեկավար Հաֆիզ Հաջիեւից, համաձայն չէ «ցեխ շպրտել» ընդդիմության վրա: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ադրբեջանական obyektiv.tv հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է Ադրբեջանի ժողովրդական ճակատ կուսակցության առաջնորդ Ալի Քերիմլին:

Նրա խոսքով` Ադրբեջանի նախկին նախագահ Աբուլֆազ Էլչիբեյին 1999 թվականին, իբր, թունավորելու մասին քրեական գործ հարուցելու իրողությունը համընկել է Ադրբեջանից տասնյակ միլիարդավոր դոլարներ օֆշորային գոտիներ փոխանցելու մասին սկանդալի հետ: Հասարակությունը պատկերացում է կազմել իշխող ընտանիքի գողացած հարստությունների մասին. գործնականում ամբողջ բանկային համակարգը, ոսկու հանքերը, տրանսպորտը եւ արտահանումը մենաշնորհված են: «Ադրբեջանական ժողովուրդը զգում է, որ եթե չփոխի քաղաքական իրավիճակը, ապա երկրին սարսափելի ապագա է սպասում: Որպեսզի մարդկանց շեղեն դրանից, օգնության են բերվել Էլչիբեյին` նրա շրջապատի կողմից թունավորելու մասին աբսուրդ մեղադրանքները»,-ասել է Քերիմլին: Նա հավելել է, որ Ադրբեջանի նախկին նախագահը մահացել է շագանակագեղձի քաղցկեղից, որը հաստատել են Թուրքիայի Գյուլհանե հոսպիտալի բժիշկները:

«Եթե որեւէ մեկին պետք է մեղադրել նախկին նախագահի մահվան մեջ, ապա դա Հեյդար Ալիեւն է, ով Էլչիբեյին Նախիջեւանի Օրդուբադի շրջանի Քելեքի գյուղում պահում էր տնային կալանքի տակ, մինչ նրա առողջությունը վերջնականապես չքայքայվեց: Եթե Էլչիբեյին ժամանակին բուժման ուղարկեին Թուրքիա, ապա հնարավոր կլիներ փրկել նրա կյանքը», -ասել է Քերիմլին: Նա նշել է, որ զրպարտության ներկա արշավը` 2013 թվականի նախագահի ընտրություններին իշխանության նախապատրաստությունն է:

Քերիմլին հերքել է Իլհամ Ալիեւի այն պնդումը, թե ընդդիմությունը սոցիալական բազա չունի եւ չի կարող հանրահավաքներում տասը հազարից ավելի մարդ հավաքել: «Եգիպտացի ընդդիմադիրները երկու ամիս առաջ մինչ հեղափոխությունն իրենց բլոգներում գրում էին, որ ժողովուրդը վախենում է Մուբարաքի խունտայից, որ միտինգներին հավաքվում են միայն մի քանի հարյուր պրոֆեսիոնալ հեղափոխականներ: Բայց կուտակված դժգհությունը հաշված օրերի ընթացքում մի քանի հարյուր հազար մարդկանց դուրս բերեց փողոցներ», -նշել է Քերիմլին:

Կուսակցության առաջնորդն ընդգծել է, որ ներկա պահին ընդդիմադիրների նպատակը մեկն է` համոզել Իլհամ Ալիեւին եւ նրա շրջապատին` իշխանությունը խաղաղ հանձնելու անհրաժեշտության մեջ, քանի չեն արվել այնպիսի ճակատագրական սխալներ, ինչպիսիք եղան Լիբիայում եւ Սիրիայում:

Հայերեն Русский

ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել Իրանին աջակցող ընկերությունների դեմ

ՀՀ կառավարության նիստ

ԻՀՊԿ-ն հայտարարել է Հորդանանում ամերիկյան կործանիչներ թիրախավորելու մասին

Սերգեյ Կոպիրկինը խորհրդակցություններից հետո վերադարձել է Երևան և անցել աշխատանքի

Հռոմի պապի օրհնությամբ բացվել է Բարսելոնայի Սագրադա Ֆամիլիա տաճարի նոր աշտարակը

ԱՄՆ Կոնգրեսում երկկուսակցական բանաձև է ներկայացվել, որով Ադրբեջանին կոչ է արվում ազատ արձակել բոլոր հայ գերիներին

Քուվեյթը հայտնել է օդային թիրախների ոչնչացման մասին

Բաղաբերդ ամրոցում նոր կառույցներ են բացահայտվում. արշավախմբի ղեկավարը ներկայացրել է այս տարվա պեղումների արդյունքները

ՌԴ նախագահի ներկայացուցիչը հայտնել է հունիսին ԱՄՆ նախագահի բանագնացների հետ հանդիպման մասին

Լիբանանյան թնջուկի հանգուցալուծումը շարունակում է կախված մնալ Իրանի ու ԱՄՆ-ի միջև հնարավոր համաձայնությունից․ Շահան Գանտահարյան