Տարածաշրջանային

Իրանն արդիականացրել Է գործողության փոքր շառավղով «Ֆաթհ-110» բալիստիկ հրթիռը

1 րոպեի ընթերցում

Իրանն արդիականացրել Է գործողության փոքր շառավղով «Ֆաթհ-110» բալիստիկ հրթիռը

ԵՐԵՎԱՆ, 21 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանն արդիականացրել Է գործողության փոքր շառավղով «Ֆաթհ-110» բալիստիկ հրթիռը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, օգոստոսի 21-ին հաղորդել Է ԻՌՆԱ գործակալությունը:

«Երկիր-երկիր» դասի հրթիռի նոր վերափոխակի թողարկման մասին հայտարարվել Էր ընթացիկ ամսվա սկզբին տեղի ունեցած փորձարկումներից շատ չանցած: «Ֆաթհ-110» հրթիռի կատարելագործումը թույլ Է տվել կրճատել այն ժամանակը, որը պահանջվում Է հրթիռը մարտական պատրաստության վիճակի բերելու, ինչպես նաեւ զինամթերքի ծառայության ընդհանուր ժամկետը երկարացնելու համար: Տեխնիկական այլ մանրամասներ չեն բացահայտվում:

Ավելի վաղ Իրանի պաշտպանության եւ լոգիստիկայի նախարար Ահմադ Վահիդին հայտարարել Է, որ «Ֆաթհ-110»-ը իրանական համանման հրթիռների համեմատությամբ օժտված Է նշանառության առավել ճշգրիտ համակարգով եւ կարող Է թիրախներ խոցել 300 կիլոմետր շառավղով:

Իսլամական Հանրապետության սպառազինության ակտիվ արդիականացում Է սկսվել 1992 թվականից:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում