1 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 21 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանցի տիեզերագնացներ Գենադի Պադալկան եւ Յուրի Մալենչենկոն վեց ժամ անցկացրել են բաց տիզերքում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, օգոստոսի 21-ի առավոտյան հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը՝ վկայակոչելով Թռիչքների կառավարման կենտրոնը:
Միջազգային տիեզերակայանից դուրս գտնվելու ընթացքում տիեզերագնացները ԳՍտ-2 բեռնասլաքը «Պիրս» կցման հատվածամասից տեղափոխել են «Զարյա» մոդուլ, արձակել են «Սֆերա» արբանյակը եւ լրացուցիչ հակաերկնաքարային պանելներ են տեղադրել «Զվեզդա» ծառայական մոդուլի աշխատանքային հատվածամասում:
Մինչեւ օգոստոսի վերջը Միջազգային տիեզերակայանում գտնվող 32-րդ արշավախմբի անդամները պետք Է եւս մեկ անգամ դուրս գան բաց տիեզերք: