Թուրքիային ջնջել են քարտեզից
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 20 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լոնդոնի օլիմպիական խաղերի զբոսայգում Coca Cola ընկերության կողմից տեղադրված քարտեզի վրա Թուրքիայի եւ Հունաստանի բացակայությունը աղմուկի պատճառ է դարձել Եվրոպայում:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով թուրքական «Հաբեր3» լրատվական կայքը, միջադեպն օլիմպիական խաղերում առաջատար դեր զբաղեցնող Հունաստանում, Թուրքիայի համեմատ, ավելի մեծ հակազդեցություն է առաջացրել Coca Cola ընկերության նկատմամբ: Այդ իրադարձությունը դարձել է թուրքական եւ հունական թերթերի ու հեռուստաալիքների գլխավոր թեման: Ենթադրվում է, որ քարտեզում տեղ գտած թերությունը կարճ ժամանակում կվերացվի: