Միջազգային

Էդինբուրգի դուքսն Աբերդինի հիվանդանոցից դուրս է գրվել

1 րոպեի ընթերցում

Էդինբուրգի դուքսն Աբերդինի հիվանդանոցից դուրս է գրվել

ԵՐԵՎԱՆ, 20 ՕԳՈՍՏԵՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Էդինբուրգի դուքս արքայազն Ֆիլիպը հինգ օրՇոտլանդիայիԱբերդինի հիվանդանոցում անցկացնելուց հետո` օգոստոսի 20-ին, դուրս է գրվել: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով BBC-ն, արքայազն Ֆիլիպը հիվանդանոց էր տեղափոխվելմիզապարկի վարակ ախտորոշմամբ: 91-ամյա արքայազնը վերջին ինն ամսվա ընթացքում արդեն 3-րդ անգամ է հայտնվում հիվանդանոցում: 2011 թվականին նրա մոտ կատարվել էր սրտի ոչ մեծ վիրահատություն` վերացնելու արյունատար անոթի խցանումը:

Հիվանդանոցի ավագ աշխատողներից մեկը BBC-ի թղթակցին հայտնել է, որ դուքսը շատ հանգիստ մարդ է: Հիվանդանոցից դուրս գրվելու ժամանակ էլ նա հիվանդանոցի աշխատակազմին հայտնել է, որ հետ է վերադառնում արձակուրդի մնացած մասն անխախտ վայելելու ակնկալիքով:

Արքայազն Ֆիլիպը հիվանդանոց էր տեղափոխվել օգոստոսի 15-ին:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում