Գերմանիայում բենզինի գները բարձրացել են մինչեւ պատմական առավելագույնը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 20 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գերմանիայի ավտոլցակայաններում անցած հանգստյան օրերին բենզինի գները գերազանցել են 2012 թվականի ապրիլի 18-ի ռեկորդը, երբ “Super” մակնիշի (օկտանային թվով համապատասխանում Է ԱԻ-95-ին) մեկ լիտրի դիմաց տալիս Էին 1,674 եվրո: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ին, օգոստոսի 20-ին հաղորդել Է Համագերմանական ավտոմոբիլային ակումբը (ADAC):

Օգոստոսի 18-ին Գերմանիայի գրեթե 15 հազար ավտոլցակայաններում մեկ լիտր E10 խառնուրդի (10 տոկոս Էթանոլ) այդ բենզինի արժեքը միջին հաշվով հասել Է մեկ լիտրի դիմաց 1,692 եվրոյի, իսկ որոշ տեղերում զգալիորեն գերազանցել Է 1,70 եվրոն: Կիրակի օրը իրադրությունը փոքր-ինչ շտկվել Է, երբ գներն իջել են մինչեւ 1,685 եվրո:

Համագերմանական ավտոմոբիլային ակումբն ավելի վաղ հանդես Է եկել նավթի կոնցեռններին հասցեագրված քննադատությամբ, որոնք, նրա կարծիքով՝ մոլորության մեջ են գցում սպառողներին՝ արհեստականորեն բարձրացնելով բենզինի գները: Տարեսկզբից ի վեր Գերմանիայում ավտոմոբիային վառելիքի գները միջին հաշով աճել են մեկ լիտրի դիմաց 11,3 եվրոպական ցենտով: Սակայն, ինչպես գտնում են ADAC-ում, դրանից սոսկ 6.6 ցենտն Է բացատրվում նավթի գների աճով եւ եվրոյի նկատմամբ դոլարի փոխարժեքի փոփոխությամբ: Այսինքն՝ 4,7 ցենտը կոնցեռնները դրել են իրենց գրպանը, պնդում են փորձագետները:

Հայերեն Русский