ՀՀ ԱՆ-ն կոչ է անում վթարի դեպքում ժամանակին դիմել բժշկի

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 18 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությունը հորդորում է մեր քաղաքացիներին` ավտովթարների դեպքերում հնարավորին չափ շուտ ահազանգել շտապ բուժօգնության ծառայությանը։

Օգոստոսի 18-ին Երեւան-Սեւան ավտոճանապարհի 42-րդ կմ-ի հատվածում առավոտյան ժամը 09.20-ին տեղի ունեցած ավտովթարի ենթարկված ավտոմեքենաներում գտնվող երեք քաղաքացիներ դիմել են Կոտայքի մարզի Հրազդանի բժշկական կենտրոն։ ՀՀ առողջապահության նախարարությունից «Արմենպրես»-ին տեղեկացրին, որնրանցից Հրազդանի քաղաքացի, 18-ամյա Հ. Աբրահամյանը, ով հղի վիճակում է գտնվում, հիվանդանոց է եկել պատահական մեքենայով ժամը 10.10-ին։ Նրան զննել են մանկաբարձ-գինեկոլոգը, հերթապահ վիրաբույժը եւ ռեանիմատոլոգը։ Մասնագետների եզրակացությամբ երիտասարդ կինը ճանաչվել է պրակտիկապես առողջ եւ տուն է ուղարկվել։

էլեկտրոնային լրատվամիջոցները փաստում են, որ վթարը տեղի է ունեցել առավոտյան ժամը 09.20-ին։ Սակայն Հրազդանի բժշկական կենտրոնի շտապ բուժօգնությունում այդ առթիվ մի քաղաքացու բջջային հեռախոսից կանչ է ստացվել 09.50-ին` դեպքից կես ժամ անց։ Բուժքույր-կարգավարը կանչն անմիջապես փոխանցել է Երեւան-Սեւան մայրուղու Հրազդանի հենակետի շտապբուժօգնության բրիգադին, որն էլ դեպքի վայր է հասել 09.55-ին։ Սակայն պարզվել է, որ վթարի ենթարկված ավտոմեքենայի ուղեւորներն արդեն պատահական մեքենաներով ուղեւորվել են հիվանդանոց։

Ժամը 10.30-ին կրկին պատահական մեքենայով նույն բժշկական կենտրոն են բերվել 37-ամյա Կ. Հակոբյանը եւ 38-ամյա Լ. Սարգսյանը՝ երկուսն էլ սրունքի փափուկ հյուսվածքների սալջարդով։ Առաջին բուժօգնություն ստանալուց հետո գնացել են տուն։

ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանի հրամանով Երեւան-Սեւան մայրուղու չորս հատվածներում հուլիսի 27-ից շտապ բժշկական օգնության բրիգադները հերթապահում են հենց ճանապարհատրանսպորտային պատահարների հետեւանքով տուժած անձանց շտապ բժշկական օգնությունը պատշաճ եւ արագ կազմակերպելու նպատակով։ Բարեբախտաբար, այս դեպքում լուրջ վնասվածքներ չեն եղել։ Սակայն հնարավոր է դեպքեր լինեն, երբ բժշկական օգնության անհրաժեշտություն լինի հենց դեպքի վայրում կամ հիվանդանոց հասցնելու ճանապարհին։ Դրա համար անհրաժեշտ է ավտովթարների դեպքերում հնարավորին չափ շուտ ահազանգել շտապ բուժօգնության ծառայությանը։

Հայերեն

Ֆոն դեր Լայենը հասկանալի է համարել ՌԴ-Ուկրաինա բանակցություններին Եվրոպայի ներկայությունը և ողջունել է գերիների առաջիկա փոխանակումը

Իրանը կարող է հրթիռային հարված հասցնել մինչև 1500 կմ հեռավորության վրա գտնվող թիրախների. ԻՀՊԿ

Էդուարդ Հակոբյանը Բրյուսելում քննարկել է Հայաստանի և Համաշխարհային մաքսային կազմակերպության համագործակցության զարգացումը

Ճամբարակի թիվ 3 մանկապարտեզում ընթանում են շենքի ներքին ու արտաքին հարդարման աշխատանքներ

ԱՄՆ պետքարտուղարությունը «ծննդաբերության նպատակով զբոսաշրջության» դեմ պայքարի շրջանակում չեղարկել է շուրջ 6000 վիզա

Թուրքիայում Հայաստանի հետ սահմանին շարունակվում են երկաթուղու վերականգնման աշխատանքները

ԿԳՄՍ փոխնախարարին է ներկայացվել Երևանի Շառլ Ազնավուրի անվան գրադարանների կենտրոնացված համակարգի գործունեությունը

436 միլիոն 797 հազար դրամ՝ Գեղարքունիքում իրականացված սուբվենցիոն ծրագրերի համար

Կյանքից հեռացել է Հայաստանի «Բարեկամություն» պետական անսամբլի հիմնադիր Նորայր Մեհրաբյանը

Մոսկվայում մեքենա է պայթեցվել, որի հետևանքով տուժել է Ուկրաինայի նախկին վարչապետի նախկին խորհրդականը