Հայ երգարվեստի ներկայացուցիչները կոչ են անում փրկել նեյրոլեյկոզով տառապող վեցամյա Նարեկին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 18 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտի սիմֆոնիաներից մեկի հիման վրա հայ երգարվեստի ներկայացուցիչների կողմից ստեղծված «Դու հաստատ կապրես»բարեգործական երգը կոչ է ուղղված նեյրոլեյկոզով տառապող 6-ամյա Նարեկ Մարտիրոսյանի ապաքինմանը: «Արմենպրես»-ի հետ զրույցում երգի ստեղծման նախաձեռնության հեղինակ Հռիփսիմե Հովհաննիսյանը նշեց, որ Նարեկի երազանքն է դառնալ ֆուտբոլիստ եւ խաղալ Հայաստանի ազգային հավաքականի եւ Իսպանական «Ռեալ Մադրիդ» ակումբի կազմերում:

«Այս պատմության մասին տեղեկացա երգչուհի Էլիզաբեթ Ադիկյանից: Շատ հուզիչ պատմություն էր, մտածեցինք, թե ինչպես այն կարելի է գեղեցիկ մատուցել` ազդելով մարդկանց հուզական դաշտի վրա և որոշեցինք երգ գրել»,- պատմեց Հովհաննիսյանը: Նա նշեց, որ երգի ստեղծմանը աջակցել են գործիքավորող ԴերՀովան, երգչուհի Էլիզաբեթ Ադիկյանն ու նրանց ընկերները, խոսքերի հեղինակը մասնագիտությամբ լրագրող Տարոն Կոխլիկյանն է:

«Սա վարակիչ բարության նման մի բան էր, երբ յուրաքանչյուրն առանց երկար-բարակ մտածելու պատրաստակամորեն օգնեց երգի կայացմանը»,- ասաց գաղափարի հեղինակը` հույս հայտնելով, որ այն կնպաստի Նարեկի շուտափույթ ապաքինման համար անհրաժեշտ միջոցների հավաքագրմանը:

Հռիփսիմեն նաեւ հավելեց, որ առողջանալուն պես Նարեկն անցնելու է ակտիվ պարապունքների` երազանքին հասնելու համար: Հայաստանի պայմաններում փոքրիկի կյանքը փրկելու համար հայ բժիշկներն անում են ամեն հնարավորը, սակայն վերջնական ապաքինման համար անհրաժեշտ է ոսկրածուծի փոխպատվաստում, որը կատարվում է միայն արտասահմանում:

Երգի ստեղծմանն աջակցել են երգչուհի Նադեժդա Սարգսյանը, ջութակահարուհի Մերի Ջուլֆայանը, դաշնակահարուհի Անահիտ Մարկոսյանը եւ «Ժպիտ» ակումբը: «Դու հաստատ կապրես»-ը Նարեկի ապաքինմանը միանալու յուրօրինակ կոչ է: Նարեկին օգնել ցանկացողները կարող են դիմել ՎՏԲ Հայաստան բանկ, որտեղ բացված են հաշվեհամարներ:

Հայերեն English Русский

Ելիսեյան պալատում մեկնարկել է Նիկոլ Փաշինյանի և Էմանուել Մակրոնի հանդիպումը

Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը մոտ է հաղթանակի Իրանի հետ դիմակայությունում

Պայթյուն է որոտացել Իրանի Ջասկ ծովափնյա քաղաքի մոտակայքում

Իտալիայի ռազմաօդային ուժերը ևս երկու հարվածային անօդաչու թռչող սարք ձեռք կբերեն ամերիկյան General Atomics ընկերությունից

Հովհաննես Շարամբեյանի 100-ամյակին նվիրված ցուցահանդեսը կբացահայտի արվեստագետի գործունեության լայն շրջանակը

Մեծ Բրիտանիայում ավելի քան երկու հազար չվերթ է չեղարկվել տեխնիկական խափանման պատճառով

Օսլոյում տեղի է ունեցել Նորվեգիայի թագավոր Հարալդ V-ի հուղարկավորության արարողությունը

Հայաստանի դպրոցականների ուժեղ և թույլ կողմերը. ԿԳՄՍՆ-ն ներկայացրել է PISA միջազգային գնահատման արդյունքները

«Երևանի երաժշտական գիշեր» միջոցառումով պայմանավորված՝ մայրաքաղաքում կլինեն փակ փողոցներ

Սեպտեմբերի 10-ի միջոցառումների անոնս