Շոու բիզնես

Հայաստանի ներկայացուցիչը «Մանկական Նոր ալիք»-ում գրավել է երկրորդ տեղը

2 րոպեի ընթերցում

Հայաստանի ներկայացուցիչը «Մանկական Նոր ալիք»-ում գրավել է երկրորդ տեղը

ԵՐԵՎԱՆ, 17 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Մանկական Նոր ալիք 2012» մրցույթին Հայաստանը ներկայացնող Սոնա Գյուլխասյանը գրավել է երկրորդ հորիզոնականը: Երկու մրցութային օրերի ընթացքում, հավաքելով առավելագույն միավորներ, Սոնան ընդամենը մեկ միավորով զիջել է Ուկրաինայի ներկայացուցչին:

«Արմենպրես»-ի հետ զրույցում մրցույթի հայաստանյան պատվիրակության մամլո քարտուղար Մհեր Բաղդասարյանը Ղրիմից նախօրեին հայտնել էր, որ Սոնան մրցույթի ֆավորիտների թվում էր:Մրցութային առաջին օրը Սոնան կատարել է Բեյոնսեի "Listen", երկրորդ օրը` Անի Քրիստիի «Կարոտ» երգը:

Մրցույթում Հայաստանը ներկայացնող երկրորդ մասնակից Արինա Մալխասյանը բարձր հորիզոնականներ չի զբաղեցրել, սակայն լավ է ելույթ ունեցալ: Նա մրցութային առաջին օրը կատարել էր Կոմիտաս, իսկ երկրորդ օրը` Chocolade երգը:

Թվով 5-րդ «Մանկական Նոր ալիք»-ի ժյուրիի կազմը գլխավորում է Ռուսաստանի եւ Ուկրաինայի ժողովրդական արտիստ Իգոր Կրուտոյը: Ժյուրիի անդամների թվում են Կոնստանտին Մելաձեն, Լեւ Լեշչենկոն, Ալսուն:

Մրցույթն անց է կացվում օգոստոսի 15-ից 17-ը: Համաձայն մրցույթի կանոնադրության` «Մանկական Նոր ալիք»-ը չի հեռարձակվում ուղիղ եթերով, այլ ցուցադրվում է մրցույթին մասնակցած երկրներից հեռարձակման իրավունք ձեռք բերած հեռուստատեսություններով մրցույթի ավարտից օրեր անց:Հայաստանում մրցույթի հեռարձակուման իրավունքը պատկանում է «Արմենիա» հեռուստաընկերույունը:Մրցույթին մասնակցում են 16 մասնակիցներ12 երկրներից: Երիտասարդ կատարողների շրջանում հայտնի այս միջազգային մրցույթի բացման հանդիսավոր արարողությանը օգոստոսի 15-ին ներկա է գտնվել նաեւ Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը:

Հայաստանի պատվիրակությունը Երեւան կժամանիօգոստոսի 18-ի երեկոյան:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում