ՀԱՊԿ-ն հայտարարել Է Արեւմուտքի ճնշումը դիմագրավելու հարցում Բելառուսին աջակցելու մասին

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 16 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը միշտ Էլ աջակցում Է Բելառուսին Արեւմուտքի կողմից գործադրվող ճնշումը դիմագրավելու հարցում: Այդ մասին, ինչպես հաղորդում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ին, օգոստոսի 16-ին Մինսկում հայտարարել Է ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան: «Բոլոր այն գործողությունների կապակցությամբ, որոնք ձեռնարկվում են Բելառուսի նկատմամբ, այդ թվում՝ կապված պատժամիջոցների հետ, ՀԱՊԿ-ի գծով գործընկերները միշտ Էլ աջակցում են Բելառուսին»,- ասել Է նա:

Բորդյուժան նշել Է, որ «Բելառուսի համար ինֆորմացիոն պատերազմները շարունակական վիճակ են դարձել, որովհետեւ վերջին տարիներին հանրապետությունն անընդհատ ենթարկվում Է ինֆորմացիոն գրոհների, անհիմն քննադատության»: Ընդսմին ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարն ընդգծել Է, որ «Բելառուսի նկատմամբ պատժամիջոցները, նախ, արդարացված չեն, երկրորդ՝ դրանք ոչ արդյունք չեն տա»:

Հայերեն Русский