Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի սակարանները բացվել են տարուղղորդված դինամիկայով

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 14 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի (ԱԽՏ) հանգուցային ֆոնդային հարթակներն օգոստոսի 14-ին սակարկությունները բացել են ինդեքսների տարուղղորդված դինամիկայով՝ Ճապոնիայից ստացված թույլ վիճակագրական տվյալների ֆոնի վրա: Այս մասին հաղորդում Է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ՌԻԱ «Նովոստի»-ն:

Ճապոնիայի Nikkei 225-ն առաջին րոպեներին իջել Է 0,32 տոկոսով՝ մինչեւ 8913,70 կետ:Հարավային Կորեայի KOSPI-ն բարձրացել Է 0,97 տոկոսով՝ կազմելով 1951,16 կետ:Ավստրալիայի S&P/ASX 200-ը սակարկությունների սկզբում գործնականում մնացել Է անփոփոխ՝ իջնելով տոկոսի մեկ հայուրերորդական չափով՝ մինչեւ 4282,80 կետ:

Ներդրողների տրամադրությունների վրա ազդել Է Ճապոնիայից ստացված թույլ վիճակագրությունը. ինչպես հայտնի Է դարձել օգոստոսի 13-ին, ապրիլ-հունիսին երկրի համախառն ներքին արդյունքը (ՀՆԱ) աճել Է տարեկան արտահայտությամբ 1,4 տոկոսով՝ կանխատեսմումից պակաս (2,3 տոկոս): Ըստ որում առաջին եռամսյակի ցուցանիշը վերանայվել Է դեպի բարձրացում՝ հայտարարված 4,7 տոկոսից մինչեւ 5,5 տոկոս: Հունվար-մարտի համեմատությամբ երկրորդ եռամսյակում Ճապոնիայի տնտեսության աճը կազմել Է 0,3 տոկոս, ինչը տարբերվում Է շուկայի սպասումներից. փորձագետները կանխատեսել Էին ցուցանիշի բարձրացում 0,6 տոկոսով:

Հայերեն Русский

Թրամփը հերքել է Իրանի հետ համաձայնագրի վերաբերյալ իրանական լրատվամիջոցների հրապարակումները

Facebook-ում և Messenger-ում տեղի է ունեցել գլոբալ խափանում

Դատախազը դատարան է հանձնել հանցավոր կազմակերպություն ստեղծելու, մասնակցելու և առևանգում կատարելու համար մեղադրվող անձանց վերաբերյալ քրեական վարույթի նյութերը

Հունիսի 13-ի միջոցառումների անոնս

Մոլդովա-Բենիլյուքս ֆորումում ներկայացվել են մոլդովական ներդրումային հնարավորություններն ու տնտեսական բարեփոխումները․ Moldpres

Մեկնարկում է օտարերկրացի և սփյուռքահայ դիմորդների փաստաթղթերի ընդունումը՝ 2026-2027 ուստարվա համար

Մեծ Բրիտանիան, Ավստրալիան և Կանադան խաղաղության հիմնադրամ են ստեղծում իսրայելապաղեստինյան հակամարտության կարգավորման համար

Գյումրիում և Ապարանում հորդառատ անձրևներ կտեղան

Նախկինում դատապարտված անձը հափշտակել է շուրջ 120 մլն դրամ. քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է

ՀՀ ԿԲ. թանկարժեք մետաղների գներ և փոխարժեքներ - 12/06/26