Տարածաշրջանային

Մեկ տարուց Իրանը կհրաժարվի ինտերնետի օգտագործումից

2 րոպեի ընթերցում

Մեկ տարուց Իրանը կհրաժարվի ինտերնետի օգտագործումից

ԵՐԵՎԱՆ, 11 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանի Իսլամական Հանրապետությունը2013 թվականին ամբողջությամբ կհրաժարվի ինտերնետից`սահմանափակվելով միայն երկրի սահմաններում գործող ներքին ցանցով: Ինչպես հաղորդում «Արմենպրես»-ը`վկայակոչելով glavred.info-ն, այս մասին հայտարարել է Իրանի տեղեկատվության եւ հաղորդակցության նախարար Տիմուր Ռեզա Տակիպուրը:

Նա այս քայլը պարզաբանել է նրանով, որ Համաշխարհային ցանցը «հուսալի» չէ եւ «գտնվում է մեկ կամ երկու երկրների ձեռքում»: Տակիպուրի խոսքով` նախարարության եւ պաշտոնական հաստատությունների կայքերը դուրս կգան ցանցից արդեն 2013 թվականի սեպտեմբերին: Ամերիկյան ԶԼՄ-ները ենթադրում են, որ Իրանը «կփակվի» աշխարհից միջուկային ծրագիր մշակելու համար:

Թեհրանի դիտարկմամբ` Արեւմուտքն արդեն փորձել էր ինտերնետի միջոցով ձեռնամուխ լինել միջուկային ծրագրի ստեղծման: Խոսքը գնում է 2010 թվականին Stuxnet ցանցային «որդ»-ի մասին, որը վերցրել էր արդյունաբերական օբյետների վերահսկողությունն իր ձեռքը: Չնայած դրան, համաձայն ԶԼՄ-ների հրապարակումների, Իրանի Իսլամական Հանրապետության հոգեւոր առաջնորդ, այաթոլլա Ալի Խամենեին գրանցվել է Instagram սոցիալական էջում, ինչպես նաեւ բացել իր էջը Twitter միկրոբլոգում: Ներքին համացանց գործում է նաեւ Կուբայում, իսկ Չինաստանում` «Մեծ չինական ցանցային էկրան»-ը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում