Հայաստանում զգացել են Իրանում տեղի ունեցած երկրաշարժի ցնցումները /լրացվում է/

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 11 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Հայաստանի տարածքում ցնցումներ են գրանցվել:«Արմենպրես»-ի փոխանցմամբ` Եվրոպական-միջերկրական սեյսմոլոգիական ծառայության տվյալներով` ուժեղ ցնցում է գրանցվել Իրանում` Թավրիզ քաղաքից 64 կմ դեպի արեւելք` 60 կմ խորության վրա: Երկրաշարժի ուժգնությունն էպիկենտրոնային գոտում կազմել է 6.6 մագնիտուդ:

Ցնցումն զգացել են Երեւանի տարբեր վարչական շրջաններում, նաեւ Սյունիքի մարզում: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Ճգնաժամային կառավարման կենտրոնից տեղեկացանք, որ արձանագրվել են ցնցումներ հանրապետության ողջ տարածում: Էպիկենտրոնային գոտին շատ մոտ է Կապան քաղաքին:Կապանցիները փողոց են դուրս եկել:

Տվյալները ճշգրտվում են:

Ժամը 16:49 -Եվրոպական-միջերկրական սեյսմոլոգիական ծառայության ճշգրտվող տվյալներով` երկրաշարժի ուժգնությունը կազմել է 6.2 մագնիտուդ, էպիկենտրոնը` Թավրիզից 59 կմ հյուսիս-արեւելք, խորությունը 10 կմ:

Ժամը 16:50 -Իրանի տարածքում` Ահար քաղաքից 16-կմ դեպի հյուսիս-արեւմուտք գրանցվել է 6.6 մագնիտուդով երկրաշարժ օգոստոսի 11-ին` ժամը 16.23-ին:«Արմենպրես»-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից տեղեկացրին, որ երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվում է 15 կմ խորության վրա: Երկրաշարժի ուժգնությունը էպիկենտրոնային գոտում կազմել է 9 բալ, երկրաշարժը գրանցվել է նաեւ ՀՀ տարածքում. Ագարակ, Մեղրի,Քաջարան, Կապան, Գորիս քաղաքներում` 4.5 բալ ուժգնությամբ, իսկ Երեւան քաղաքում` 3-4 բալ:

Հայերեն English Русский

Հայաստանի նորընտիր խորհրդարանի առաջին նստաշրջանի աշխատանքները կշարունակվեն օգոստոսի 3-ին

Աստղաձորում պահպանվում է Ռուսաստանի կայսր Նիկոլայ Առաջինի պատկերով Արիության մեդալ

Իշխանությունը, որը ընտրվել է ժողովրդի կողմից, պետք է արդարացնի այդ վստահությունը. ՀՀ նախագահը՝ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը

Գավառի ավագանին մի շարք ծրագրերի իրականացման վերաբերյալ որոշումներ է ընդունել

Սևանում Տարաս Շևչենկոյի անվան ուկրաինական մշակույթի կենտրոնում բացվել է կավագործության և կավե քանդակագործության խմբակ

Փրկարարները և ոստիկանները Սևանա լճի հանրային լողափերից մեկում գտել են կորած երեխային

Փրկարարները Սևանա լճից դուրս են բերել քաղաքացու դին

Միգրանտների մեծ հոսքից հետո իսպանական Սեուտայում տեղակայվել է անվտանգության ոլորտի մոտ 3 հազար աշխատակից

Վարչապետի պաշտոնում վերանշանակված Նիկոլ Փաշինյանը հանդիպել է ՀՀ նախագահի հետ

«Արմենիա»  ռեստորանում տեղի ունեցած մկրտության արարողությունից հետո տասնյակից ավելի քաղաքացի սննդային թունավորմամբ դիմել է ԲԿ