Տիմոշենկոյին հերթական մեղադրանքն է առաջադրվել
2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 9 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլիա Տիմոշենկոյին այժմ էլ մեղադրում են մեկուսարանի աշխատակցին մարմնական վնասվածքներ պատճառելու մեջ:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով Interfax-ը, մեկուսարանի աշխատակցին մարմնական վնասվածքներ պատճառելու փաստով հարուցված քրեական գործի հետաքննությունը սկսված է:
Տիմոշենկոն աշխատակցին «վնասել» է, երբ վերջինս իր աշխատանքային պարտականություններն է իրականացնելիս եղել:
Ուկրաինայի գլխավոր դատախազի առաջին տեղակալ Ռենատ Կուզմինը նշել է, որ Տիմոշենկոյի դեմ այլ մեղադրանքներ եւս կան, դրանց քննությունը կսկսվի համապատասխան ժամկետերում:
2011-ի դեկտեմբերին Կուզմինը հայտարարել է, որ 2003-ին Տիմոշենկոն պատգամավորների մի խմբի հետ ներխուժել է Կիեւի քննչական մեկուսարան: Նա ոչ միայն խանգարել է հաստատության աշխատանքը, սպառնացել աշխատակիցներին, այլեւ նրանցից մեկին մարմնական վնասվածքներ հասցրել:
2011 թվականի օգոստոսի 5-ին Կիեւի Պեչորյան շրջանային դատարանի դատավոր Ռոդիոն Կիրիեւը որոշում էր ընդունել Ուկրաինայի նախկին վարչապետին կալանքի տակ առնելու վերաբերյալ:Նույն թվականի աշնանը Տիմոշենկոն դատապարտվեց 7 տարի ազատազրկման` Ռուսաստանի հետ գազային պայմանագրեր ստորագրելու գործընթացում պաշտոնի չարաշահման մեղադրանքով:Ուկրաինայում այժմ ընթանում է դատական գործընթաց, որով նա մեղադրվում է նաեւ հարկերը չվճարելու մեջ:Տիմոշենկոյի հետ ճաղերի ետեւում են գտնվում նաեւ նրա նախկին կողմնակիցները, որոնց թվում են Ուկրաինայի ներքին գործերինախկիննախարար Յուրի Լուցենկոն: