Լոնդոնում կայացած սակարկությունների արդյունքներով 2 դոլարով թանկացել Է Բրենտ խառնուրդի նավթը
1 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 8 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աշխարհի ապրանքային շուկաներում օգոստոսի 7-ին նավթի գների զգալի աճ Է նկատվել: Ինչպես հաղորդում Է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը, Լոնդոնի Ապառնագրային գործարքների միջմայրցամաքային սակարանում սեպտեմբերի մատակարարման Բրենտ խառնուրդի արժեքն առեւտրաշրջանի արդյունքներով ավելացել Է 2,16 դոլարով՝ մեկ բարելի դիմաց մինչեւ 111,71 դոլար:
Այդ ժամին Նյու Յորքի ապրանքային սակարանում սեպտեմբերի մատակարարման տեխասյան բաց գույնի նավթի (WTI) պարտավորագրերը թանկացել են 1,37 դոլարով, եւ դրանց գծով նավթի գինն առեւտրաշրջանի միջանկյալ նշագծում կազմել Է մեկ բարելի դիմաց 93,57 դոլար:
«Սեւ ոսկու» գներն Ատլանտյան օվկիանոսի երկու կողմերում Էլ բարձրացել են կորպորատիվ հաշվետվության՝ սպասումները գերազանցող տվյալների հրապարակման պատճառով, որոնք ամրապնդել են ներդողների լավատեսությունը համաշխարհային տնտեսական աճի արագացման հնարավորության վերաբերյալ:
Նավթի գների վրա օժանդակող ազդեցություն Է գործել նաեւ Եվրոպայի եւ ԱՄՆ-ի ֆոնդային շուկաների դրական դինամիկան: Ապրանքային շուկաներում գների աճին նպաստել Է նաեւ միասնական եվրոպական արժույթի նկատմամբ դոլարի փոխարժեքի թուլացումը: