Մեծ Բրիտանիայի արդյունաբերական արտադրությունը խիստ կրճատվել Է
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 7 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 2012 թվականի հունիսին Մեծ Բրիտանիայում արդյունաբեական արտադրության ծավալը նախորդ ամսվա համեմատությամբ նվազել Է 2,5 տոկոսով, ինչն ամենախիստ ամսական անկումն Է 2008 թվականի նոյեմբերից ի վեր, հաղորդում Է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «Վեստի.ռու»-ն: Միեւնույն ժամանակ շուկայի մասնակիցների կանխատեսումները եղել են Էլ ավելի մռայլ:
Այսպիսով, արտադրության ծավալների անկումը եղել Է վերլուծաբանների սպասումներից ավելի լավ, որոնք մասնակցել են Bloomberg գործակալության հարցմանը: Նրանք կանխատեսել Էին 3,5 տոկոսով կրճատում:
Մեծ Բրիտանիայի մշակող արդյունաբերությունում արտադրության ծավալները հունիսին մայիսի համեմատությամբ նվազել են 2,9 տոկոսով (կանխատեսումը՝ 4,3 տոկոս):
Տարեկան հաշվարկով ինչպես մշակող արդյունաբերության, այնպես Էլ ամբողջությամբ վերցված արդյունաբերության՝ հունիսի ցուցիչները նվազել են 4,3 տոկոսով:
Արտադրության ծավալների տարեկան կրճատումը վատթարագույնն Է 2009 թվականի հոկտեմբերից ի վեր: