Տարածաշրջանային

Սիրիայի ընդդիմության լրտեսուհին խոստովանել է, որպատրաստություն է անցել Թուրքիայի գաղտնի կենտրոնում

1 րոպեի ընթերցում

Սիրիայի ընդդիմության լրտեսուհին խոստովանել է, որպատրաստություն է անցել Թուրքիայի գաղտնի կենտրոնում

ԵՐԵՎԱՆ, 6 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիայի ընդդիմության Ազատ Սիրիայի բանակի շարքերում ծառայող Թվայբա Քանաֆանին Սիրիայի զինված ուժերի կողմից ձերբակալվելուց հետո խոստովանել է, որ ռազմական պատրաստություն է անցել Թուրքիայի Ադանա քաղաքում գտնվող ռազմական գաղտնի կենտրոնում:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով թուրքական «Ռադիկալ» թերթը, սիրիական ընդդիմության լրտեսը պատմել է, որ մինչեւ մի քանի ամիս առաջ իր ամուսնու եւ երկու երեխաների հետ բնակվել է Կանադայում: Նա նավթային ճարտարագետ է եւ աշխատել է կանադական ընկերություններից մեկում: Հունիսին միացել է Ազատ Սիրիայի բանակին: Հալեպում զբաղվել է Սիրիայի պաշտոնական անձանց առեւանգելու համար Ազատ Սիրիայի բանակի օգտին լրտեսությամբ:

«Թուրքիայում ինձ նման բազմաթիվ կանայք ռազմական պատրաստություն են անցնում` թուրքական բանակի կողմից ղեկավարվող Ադանայում գտնվող գաղտնի կենտրոնում: Կենտրոնին աջակցում են Քաթարը եւ Սաուդյան Արաբիան», -ասել է սիրիական ընդդիմության լրտեսը` նշելով, որ Թուրքիան զենք է ապահովում Սիրիայի ընդդիմությանը:

Թուրքիան հերքում է այս պնդումները:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում