Բրիտանական The Sun-ն անդրադարձել է «Քիմ Քարդաշյանով տարվածներին»

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 6 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բրիտանական The Sun հայտնի պարբերականը «Քիմ Քարդաշյանով տարվածները» նյութում անդրադարձել է Ռեալիթի շոուի 31-ամյա հերոսուհի Քիմ Քարդաշյանի աղջիկ երկրպագուների այն մեծ բանակին, ովքեր զոհաբերում են ամեն ինչ` հանուն սիրելի աստղի բուտիկներից գնումներ կատարելու, նրան տեսնելու եւ փոքր-ինչ զրուցելու: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը` պարբերականը նշում է, որ չնայած Քարդաշյանի արտաքին տվյալները շշմեցնում են աշխարհի բոլոր տղամարդկանց, այդուհանդերձ, նրա երկրպագուների ցանկում աղջիկները առավել մեծ թիվ են կազմում:

Նյութի հեղինակ Քեյթ Ջեքսոնը նշում է, որ Քարդաշյանի երկրպագուները կտրում են հարյուրավոր կիլոմետրեր, հասնում ԱՄՆ, ժամերով սպասում, միայն թե տեսնեն շենշող գեղեցկուհուն:

Ջեքսոոնը զրուցել է երեք բրիտանուհիների հետ, ովքեր Քիմի, նրա քույրերի եւ «Keeping up wth the Kardashians» հեռուստաշոուի մոլի երկրպագուներն են:

«Մարդիկ հաճախ են ինձ ասում, որ նման եմ Քիմին: Տեսեք, Քիմը կիսով չափ հայուհի է, իսկ ես կիսով չափ` իրանցի: Ես ժամերով նսոտւմ եմ YouTube-ի առջեւ եւ ուշադիր նայում, թե ինչպես կարելի է ստանալ նրա վարսերի կամ շպարի ձեւը: Քիմին հանդիպել եմ 2010 թ-ին Նյու Յորքում: Նա այցելել էր «Դեբենհամս» խանութ: Ես երջանիկ էի, երբ հանդիպեցի նրան»,-նշել է 17-ամյա բրիտանուհի Ջեյդ Գրեյը: Էլիանոր Դյուկը հեղինակին պատմել է Քարդաշյանների բուտիկներից եւ հագուստի սրահներից կատարած իր գնումների մասին, որոնք մեծ սիրով կրում է:

Էլիանոր Արմսթրոնգի համար միայն Քարդաշյանների խանութներից գնումներ կատարելն ամեն ինչ է: «Եթե պետք լինի` ամեն օր կայցելեմ նրանց խանութներ, միայն թե մեկ օր հանդիպեմ Քարդաշյանին»,-նշել է Արմսթրոնգը:

Հայերեն English

Մեծ Բրիտանիայում ավելի քան երկու հազար չվերթ է չեղարկվել տեխնիկական խափանման պատճառով

Օսլոյում տեղի է ունեցել Նորվեգիայի թագավոր Հարալդ V-ի հուղարկավորության արարողությունը

Հայաստանի դպրոցականների ուժեղ և թույլ կողմերը. ԿԳՄՍՆ-ն ներկայացրել է PISA միջազգային գնահատման արդյունքները

«Երևանի երաժշտական գիշեր» միջոցառումով պայմանավորված՝ մայրաքաղաքում կլինեն փակ փողոցներ

Սեպտեմբերի 10-ի միջոցառումների անոնս

Մոլդովայի վարչապետը մտահոգություն է հայտնել երկրի տարածք ԱԹՍ-ների ներթափանցման առնչությամբ. Moldpres

Սոնա Ղազարյանն ընտրվել է ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ

Հայաստանի ազգային գրադարանում բացվել է սահմանափակ կարողություններ ունեցողների համար ընթերցասրահ

Լեհաստանն Ուկրաինային կտրամադրի 50 միլիոն եվրոյի ռազմական օգնություն

Կառավարությունն առաջարկում է ՀԷՑ-ի 100 տոկոս բաժնետոմսերի նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչել