Շոու բիզնես

«Երեւանը երկրպագուների մայրաքաղաք» ֆիլմն արդեն պատրաստ է

2 րոպեի ընթերցում

«Երեւանը երկրպագուների մայրաքաղաք» ֆիլմն արդեն պատրաստ է

ԵՐԵՎԱՆ, 6 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երեւանում տեղի ունեցած «Մանկական Եվրատեսիլ 2011»-ի մասին պատմող «Երեւանը երկրպագուների մայրաքաղաք» ֆիլմի նկարահանումներն ավարտվել են: Ֆիլմի պրեմիերան տեղի կունենա օգոստոսի 16-ին:

«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում ֆիլի նախաձեռնող, մրցույթի հայկական ֆան-ակումբի ղեկավար, ֆիլմի ռեժիսոր Կարեն Խոնթյանը տեղեկացրեց, որ նկարահանումները կազմակերպվել են «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում:

«Ֆիլմում մասնակիցների թիվը 35 է: Գրվել է նաեւ ռիթմիկ երգ ֆիլմի համար, սպասվում են անակնկալներ, որոնց մասին շուտով կհայտարարվի»,- ասաց Խոնթյանը: «Երեւանը երկրպագուների մայրաքաղաք»-ում իրենց մասնակցությունն են ունեցել նաեւ մրցույթի հայաստանյան պատվիրակության ղեկավար Գոհար Գասպարյանը եւ «Մանկական Եվրատեսիլ 2011»-ում Հայաստանը ներկայացրած Դալիթան: «Առաջարկը եղավ ֆան ակումբի կողմից, որպեսզի իմ մասնակցությամբ ոգեւորեմ, հաջողություն մաղթեմ նրանց» ,- «Արմենպրես»-ին ասաց Գասպարյանը:

Ֆիլմը նաեւ խորհրդանշական է նրանով, որ ներկայացնում է Հայաաստանից Նիդերլանդներին մրցույթի անցկացման փոխանցումը: Ֆիլմի մասնակիցները 16-19 տարեկան անգլերենին գերազանց տիրապետող երիտասարդներ են: Նկարահանմանն աջակցել է Հանրային հեռուստաընկերությունը: Ֆիլմում կներկայացվի Նիդերլանդներում նկարահանված տեսանյութ, որը ներկայացնելու է «Հեինեկեն» համերգասրահը եւ Ամստերդամ քաղաքի մասին պատմողական տեսաշարք: «Մանկական Եվրատեսիլ 2012»-ը տեղի կունենա դեկտեմբերի 1-ին` Նիդերլանդներում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում