1 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 6 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հոլիվուդյան հայտնի դերասան Շոն Պենը մասնակցել է Վենեսուելայի Վալենսիա քաղաքում նախագահ Ուգո Չավեսի նախընտրական հանրահավաքին: Ինչպես փոխանցում է«Արմենպրես»-ը` վկայակոչելով Reuters-ը, մեքենայում գտնվող Չավեսը եւ Պենն անցել են նախագահի կողմնակիցների առջեւով եւ ողջունել նրանց: Նախագահի ելույթի ժամանակ Պենը պարզապես կանգնած է եղել Չավեսի կողքին` հարթակի վրա: Վենեսուելայի նախագահը շնորհակալությունն է հայտնել հոլիվուդյան դերասանին աջակցության համար: Նախկինում դերասանը բազմիցս հանդիպումներ է ունեցել Չավեսի հետ Վենեսուելայում` հայտնելովնախագահինօգնելու իր պատրաստակամությունը: Պենը Ուգո Չավեսի մտերիմ ընկերն է եւ լավ բարեկամը:
Վենեսուելայում նախագահական ընտրույթուններն անցկացվելու են 2012 թ-ի հոկտեմբերի 7-ին: