Միջազգային

ԱՄՆ-ը հարյուր միլիոնավոր դոլարներ կուղղորդի Ռուսաստանում ժողովրդավարության աջակցման համար

1 րոպեի ընթերցում

ՎԱՇԻՆԳՏՈՆ, 6 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ը պատրաստվում Է հարյուր միլիոնավոր դոլարներ ուղղորդել Ռուսաստանում ժողովրդավարության, քաղաքացիական հասարակության եւ տնտեսական բարենորոգումների աջակցման համար, հայտարարել Է հանրապետական կոնգրեսական Ջոն Բուզմանը: «ԱՄՆ-ի կառավարության կողմից ýինանսավորվող Enterprize Fund-ը Ռուսաստանում փակվում Է եւ մտադիր Է իր ակտիվների վաճառքից ստացվելիք հարյուր միլիոնավոր դոլարներն օգտագործել Ռուսաստանում ժողովրդավարության, քաղաքացիական հասարակության առաջշարժման եւ օրենքի գերակայության ծրագրերի ýինանսավորման համարե,- հաղորդել Է Բաումանը երկուշաբթի օրն ԱՄՆ-ի Կոնգրեսի ներկայացուցիչների պալատում կայացած նիստում: Կոնգրեսականը հաղորդել Է, որ նույնիսկ այժմ քննարկվող՝ այն միջոցների 50 տոկոսն ԱՄՆ-ի բյուջե պարտադիր վերադարձնելու դեպքում, որոնք կստացվեն հիմնադրամի ակտիվների վաճառքից, ՌԴ-ում ժողովրդավարության եւ բարենորոգումների աջակցման ծրագրերի համար կարող Է ուղղորդվել առնվազն 160 միլիոն դոլար:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում