Տարածաշրջանային

Հարավկովկասյան գազատարով ադրբեջանական գազի արտահանումը շարունակում է անկումը

2 րոպեի ընթերցում

Հարավկովկասյան գազատարով ադրբեջանական  գազի արտահանումը շարունակում է անկումը

ԵՐԵՎԱՆ, 3 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 2012 թ-ի առաջին կեսի արդյունքներով` Հարավկովկասյան գազատարով արտաքին շուկաներ է հասցվել 2,2 մլրդ խմ բնական գազ, ինչը 2011 թ-ի նույն ժանանակահատվածի համեմատ 200 մլն խմ-ով ցածր է: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, նշվում է Ադրբեջանի պետական վիճակագրական կոմիտեի` օգոստոսի 3-ին հրապարակած զեկույցում:

Որպես համեմատություն ` 2011 թ-ին Հարավկովկասյան գազատարով արտահանվել է 4,5 մլրդ խմ գազ, ինչը 400 մլն խմ-ով ցածր է, քան 2010 թ-ին:

Ինչպես երեւում է` ադրբեջանական գազի` արտասահմանում իրացումը տարեց տարի անկում է ապրում, ինչը կապված է այն բանի հետ, որ «Շահ դենիզ» գազախտուցի «Ստադիա-1» նախագծի շրջանակում նրա սպառողը` Թուրքիան, նվազեցնում է գնումը: Ադրբեջանական գազն օգտագործվում է Թուրքիայի տնտեսապես չզարգացած` արեւելյան հատվածում, այդ պատճառով էլ Անկարայի համար շահավետ չէ ամբողջ երկրի վրայով վառելիքն արեւմտյան շրջաններ փոխադրումը, որտեղ ավելի կարճ ճանապարհով` Բուլղարիայի վրայով եւ Սեւ ծովի հատակով գցված «Հարավային հոսք»-ով հասնում է ռուսաստանյան գազը:

2006 թ-ին շահագործման հանձնված Հարավկովկասյան գազատարով «Շահ դենիզ»-ից արդյունահանված գազը մատակարարվում է Վրաստան, Թուրքիա եւ Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթատար խողովակաշարը շահագործող ընկերությանը` պոմպակայանների կարիքների համար:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում