Հայ շախմատիստուհին անհաջող Է մեկնարկել Աթենքի աշխարհի առաջնության մրցաշարում
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 3 ՕԳՈՍՏՈՍԻ , ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի շախմատիստուհի Շուշաննա Սարգսյանն Աթենքում մեկնարկած մինչեւ 20 տարեկանների շախմատիստների աշխարհի առաջնության աղջիկների մրցաշարում իր առաջին պարտիայում պարտություն Է կրել չինուհի Վան Յուից: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի շախմատի ֆեդերացիայից:
Մրցաշարն անց է կացվում Հունաստանի մայրաքաղաք Աթենքում:
Տղամարդկանց մրցաշարում Հայաստանի բոլոր 3 շախմատիստները՝ Սամվել Տեր-Սահակյանը, Կարեն Գրիգորյանը եւ Վահե Բաղդասարյանը, հաղթանակներ են տոնել: