Միջազգային

Ինդոնեզիայում թռչնագրիպից 30-ամյա մի կին է մահացել

1 րոպեի ընթերցում

ՄՈՍԿՎԱ, 5 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Անցած հանգստյան օրերին Ինդոնեզիայի մի բնակչուհի է մահացել թռչնագրիպից, հաղորդել Է üրանս Պրես գործակալությունը՝ վկայակոչելով երկրի առողջապահության նախարարության հաղորդագրությունը: Ըստ նախարարության ներկայացուցիչների տվյալների՝ Ջակարտայից արեւմուտք ընկած Տանգերանգ քաղաքում բնակվող 30-ամյա կինը շփման մեջ Է եղել հիվանդ թռչունների՝ այդ թվում հավերի եւ բադերի հետ: Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալների համաձայն՝ 2005 թվականի սկզբից ի վեր Ինդոնեզիայում արձանագրվել Է աշխարհում թռչնագրիպով հիվանդության մահաբեր վախճանների ավելի քան կեսը: H5N1 վիրուսի մահացու վտանգավոր մանրԷահիմքը տարածված Է երկրի նահանգների մեծ մասում: 2003 թվականից ի վեր ընկած ժամանակամիջոցում Ինդոնեզիայում թռչնագրիպի զոհերի թիվը հասել է 90-ի:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում