Միջազգային

Արաբական լրատվամիջոցները մեղադրել են Օբամային Սիրիայի ընդդիմությանն օժանդակելու մեջ

1 րոպեի ընթերցում

Արաբական լրատվամիջոցները մեղադրել են Օբամային Սիրիայի ընդդիմությանն օժանդակելու մեջ

ԵՐԵՎԱՆ, 2 ՕԳՈՍՏՈՍ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արաբական լրատվամիջոցները գաղտնազերծել են, որ ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման գաղտնի հրաման է ստորագրել, որի համաձայն` թույլատրել է աջակցել Բաշար ալ Ասադի իշխանությունը տապալել ցանկացող Սիրիայի ընդդիմությանը:Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով արաբական լրատվամիջոցները, ստորագրված փաստաթղթի համաձայն` ամերիկյան հատուկ ծառայությունները կարող են օգնել ընդդիմադիրներին:

ԱՄՆ-ն ընդդիմությանը դեռեւս զենք չի մատակարարում, ինչպես դա կատարում են նրա համախոհները` Թուրքիան, Քաթարը եւ Սաուդյան Արաբիան:

Տեղեկություններ կան այն մասին, որ այս երկրները գաղտնի բազա են ստեղծել Սիրիայի սահմանի մոտ` բացահայտ օգնություն ցույց տալով Ասադի հակառակորդներին:Ամերիկացի սենատորներ Ջոն Մաքքեյնը եւ Լինդսի Գրեմը քննադատել են Օբամային` սիրիական ընդդիմադիրներին օժանդակելու անվճռական քայլերի համար: Մյուսները կոչ են արել զգուշանալ, քանի որ ընդդիմադիրների շարքում «Ալ Քաիդա»-ի եւ այլ զինված խմբավորումների անդամներ եւս կան:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում