Պաշտոնական

ՀՀ Նախագահն իր արձակուրդը կընդհատի Պուտինի հետ հանդիպելու համար

2 րոպեի ընթերցում

ՀՀ Նախագահն իր արձակուրդը կընդհատի Պուտինի հետ հանդիպելու համար

ԵՐԵՎԱՆ, 2 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Նախագահ Սերժ Սարգսյանն այսօրվանից մեկնել է կարճատև արձակուրդի, որի մի մասը կանցկացնի արտերկրում:Ինչպես«Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Նախագահի մամլո գրասենյակից, այդ ընթացքում հանրապետության նախագահը կընդհատի արձակուրդը և աշխատանքային այցով կմեկնի Ռուսաստանի Դաշնություն, որտեղ օգոստոսի 8-ին հանդիպում կունենա ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:

Կրեմլի լրատվական ծառայությունից «Արմենպրես»-ին տեղեկացրին, որՀայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության նախագաhներ Սերժ Սարգսյանի ու Վլադիմիր Պուտինի` օգոստոսի 8-ին Մոսկվայում նախատեսվածհանդիպմանը քննարկվելու են երկկողմ համագործակցության օրակարգային հարցեր` քաղաքական, հումանիտար և առևտրատնտեսական ոլորտներում: Հանդիպմանը կդիտարկվի Ռուսաստանի և Հայաստանի փոխգործակցությունը եվրասիական ինտեգրման գործընթացներում, մասնավորապես` այնպիսի կառույցներում, ինչպիսիք են ԱՊՀ-ն ու ՀԱՊԿ-ն, ինչպես նաև միջազգային և տարածաշրջանային ակտուալ օրակարգային թեմաներ, այդ թվում` իրավիճակը Անդրկովկասում:

Ռուսաստանը ՀՀ-ում գլխավոր ներդրողներից մեկն է ու Հայաստանի հիմնական առևտրային գործընկերը. ռուսական կապիտալը գերազանցել է 2,8 մլրդ դոլարը, իսկ 2012թ-ի հունվար-մայիս ամիսներին երկկողմ առևտրաշրջանառությունը 434,8 մլն դոլար է:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում