Լեհ վետերանները հորդորել են բոյկոտել Մադոննայի համերգը
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 1 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երկրորդ համաշխարհային պատերազմի լեհ վետերանները եւ կրոնական ակտիվիստները դեմ են հանդես եկել օգոտսոսի 1-ին Վարշավայում կայանալիք փոփ աստղ Մադոննայի համերգին: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով BBC-ն, սա պայմանավորված է նրանով, որ համերգի անցկացման ամսաթիվը համընկնում է նացիստների դեմ Վարշավայի ապստամբության 68-րդ տարելիցին: Ակտիվիստները հորդորել են բոլոր նրանց, ովքեր արդեն ձեռք են բերել տոմսերը, չգնալ համերգին: Ակտիվիստների մեկ այլ խումբ էլ նախաձեռնել է առցանց քարոզարշավ իրականացնել, որով կոչ են անում մարդկանց չմասնակցել շոուին, եւ օրը նվիրել զոհերի հիշատակին:
Համերգի կազմակերպիչները նշել են, որ համերգը կսկսվի Վարշավայի ապստամբության մասին պատմող կարճ տեսանյութով, որում կներկայացվի նացիստական իշխանության դեմ 1944 թվականի ապստամբությունը: