Տարածաշրջանային

Թուրքիայում կրկին քրդեր են զոհվել

1 րոպեի ընթերցում

 Թուրքիայում կրկին քրդեր են զոհվել

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի Հաքքարի նահանգում շարունակվում են բախումները քուրդ զինյալների հետ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով թուրքական «Հուրիեթ» պարբերականը, Թուրքիայում ահաբեկչական համարվող Քրդական բանվորական կուսակցության և թուրք զինվորների միջև Շեմդինլի գավառում շարունակվում են փոխադարձ կրակոցները:

Հուլիսի 31–ի առավոտյան սկսված գործողություններին մասնակցել են նաև ռազմական ուղղաթիռներ: Թուրքական ռազմական ուժերի գործողությունների արդյունքում զոհվել են 22 քուրդ զինյալներ: Ներկայում էլ տարածաշրջանում գործողությունները շարունակվում են: Հնարավոր են նոր զոհեր եւ վիրավորներ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում