Միջազգային

Իսպանիայի տնտեսությունում անկումը շարունակվում Է

2 րոպեի ընթերցում

Իսպանիայի տնտեսությունում անկումը շարունակվում Է

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 2012 թվականի երկրորդ եռամսյակում Իսպանիայի տնտեսությունը 0,4 տոկոսով կրճատվել Է, հաղորդում Է «Արմենպրեսը»-ը՝ վկայակոչելով երկրի Վիճակագրության ազգային ինստիտուտի մամլո տեղեկագիրը: Նախորդ եռամսյակն Իսպանիայի համախառն ներքին արդյուքի (ՀՆԱ) համար նույնպես եղել Է բացասական. այն ժամանակ անկումը կազմել Է 0,3 տոկոս:

Նախապես կառավարությունը ենթադրում Էր, որ ապրիլ – հունիսին տնտեսությունը կվերադառնա աճին, բայց դա տեղի չունեցավ: Վիճակագիրները որպես անկման արագացման գլխավոր պատճառ են համարում ներքին պահանջարկի կրճատումը, որը կազմել Է 3,2 տոկոս:

Շատ բանով այս իրադրության պատճառը երկրում ֆինանսական ճգնաժամի սրումն Է: Այժմ Իսպանիայի բանկային համակարգը գտնվում Է արտակարգ ծանր վիճակում, գոյատեւման համար պահանջվել Է Եվրամիության օգնությունը 100 միլիարդ եվրոյի չափով: Բացառված չԷ, որ օգնություն տրամադրվի նաեւ պետական բյուջեին: Խնայողության ծրագիրը, որը ենթադրում Է պետական ծախսերի կտրուկ կրաճատում եւ հարկերի բարձրացում, նույնպես երկրում չի նպաստում աճին:

Իսպանիայի 10-ամյա պարտատոմսերի կոպարնեն անցյալ շաբաթ նորացրել են առավելագույնները՝ հասնելով տարեկան 7,5 տոկոսի: Միաժամանակ հայտնի Է դարձել աշխատանքի շուկայում իրադրության նոր վատթարացման մասին. գործազուրկների բաժինը կազմել Է 24,6 տոկոս կամ 5,7 միլիոն մարդ:

Սպասվում Է, որ 2012 թվականի արդյունքներով՝ երկրի ՀՆԱ-ն կնվազի 1,5 – 1,7 տոկոսով: Տնտեսությունը պետք Է աճի վերադառնա սոսկ 2014 թվականին:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում