Միջազգային

Ուկրաինան հավանություն Է տվել ԱՊՀ-ի Ազատ առեւտրի գոտու ստեղծմանը

1 րոպեի ընթերցում

Ուկրաինան հավանություն Է տվել ԱՊՀ-ի Ազատ առեւտրի գոտու ստեղծմանը

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ուկրաինայի Գերագույն ռադան վավերացրել Է ԱՊՀ-ի շրջանակներում Ազատ առեւտրի գոտու մասին համաձայնագիրը, հաղորդում Է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «Զերկոլո նեդելի»-ն: Որոշումը պաշտպանել Է 260 խորհրդարանական՝ անհրաժեշտ նվազագույն 226 քվեի դեպքում:

Փաստաթուղթն ԱՊՀ-ի երկրների կառավարությունների ղեկավարները համաձայնեցրել են 2011 թվականի հոկտեմբերի 18-ին: Ռուսաստանի Պետդուման փաստաթուղն ընդունել Է Էապես շուտ՝ մարտին: Երկրորդ երկիրը, որը վավերացրել Է համաձայնագիրը, Բելառուսն Է:

ԱՊՀ-ի կազմի մեջ են մտնում խորհրդային նախկին 15 հանրապետություններից 11-ը. Ադրբեջանը, Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը,Ղրղզստանը, Մոլդովան, Ռուսաստանը, Տաջիկստանը, Թուրքմենստանը, Ուզբեկստանը եւ Ուկրաինան: Հարկ Է նշել, որ Ադրբեջանը, Ուզբեկստանը եւ Թուրքմենստանը պայմանագիրը չեն ստորագրել:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում