Միջազգային

Դոնալդ Տուսկ. Լեհ զինվորականները Իրաքից պետք է հեռանան 2008 թվականին

1 րոպեի ընթերցում

ՎԱՐՇԱՎԱ, 6 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Քաղաքացիական պլատýորմե կուսակցության առաջնորդ եւ Լեհաստանի վարչապետի պաշտոնի թեկնածու Դոնալդ Տուսկն այն կարծիքին է, որ Իրաքում լեհական ռազմական առաքելությունը պետք է ավարտվի 2008 թվականին: «Մենք ցանկանում ենք մեր կարեւորագույն դաշնակցի համաձայնությամբ, որպիսին Միացյալ Նահանգներն է, վերաձեւակերպել մեր ներկայացությունն Իրաքում: Դա պետք է նշանակի առաքելության ռազմական բնույթի ավարտը 2008 թվականինե,-ասել է Տուսկն այսօր օտարերկրյա լրագրողների համար անցկացված հատուկ մամուլի ասուլիսում: Նա նշել է, որ Լեհաստանը ýինանսական մեծ ծախսեր է կատարում Իրաքում, ինչն անդրադառնում է «լեհական համեստ բյուջեի վրա՝ ի տարբերություն ամերիկյան բյուջեիե: Նշենք, որ լեհական զորակազմն Իրաքում է գտնվում 2003 թվականից: Այդ ժամանակվանից Իրաքում 22 լեհ զինծառայող է զոհվել: Ներկայում Իրաքում ծառայում են մոտ 900 լեհ զինվորականներ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում