Տարածաշրջանային

Ադրբեջանում 750 հազար հեպատիտով հիվանդ կա. ադրբեջանցի փորձագետ

1 րոպեի ընթերցում

Ադրբեջանում 750 հազար հեպատիտով հիվանդ կա. ադրբեջանցի փորձագետ

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի «Իրավական եւ դեմոկրատական զարգացման» հասարակական միության նախագահ Զուլֆիյա Մուստաֆաեւան հայտարարել է, որ ոչ կառավարական կազմակերպությունների հաշվարկներով` Ադրբեջանում հեպատիտով հիվանդների թիվն արդեն հասել է 750 հազարի: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է ադրբեջանական gundem.info լրատվական կայքը:

Նրա խոսքով` թեեւ պաշտոնական վիճակագրությունը չափազանց ցածր տվյալներ է հրապարակում, այնուհանդերձ, հեպատիտ C-ն իրականում սպառնում է Ադրբեջանի ամբողջ բնակչությանը: «Հիվանդությունը կարելի է բացահայտել միայն անալիզների միջոցով: Դրանք անցկացվում են ինչպես պետական, այնպես էլ մասնավոր կլինիկաներում, որոնց «տպավորիչ» վիճակագրությունը հաշվի չի առնվում», -հայտարարել է Մուստաֆաեւան:

Ինչպես նշել է ադրբեջանցի փորձագետը, հիշյալ բնագավարում գլխավոր թերությունը` Ադրբեջանում հեպատիտը բուժող որակյալ բժիշկների խիստ պակասն է: «Բուժման շատ թանկ լինելու պատճառով` հիվանդության վարակը շարունակում է արագորեն տարածվել Ադրբեջանում», -հավելել է Մուստաֆաեւան:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում