Տարածաշրջանային

Ահաբեկիչները Սիրիա մուտք են գործում Թուրքիայից. Սիրիայի ԱԳՆ

1 րոպեի ընթերցում

Ահաբեկիչները Սիրիա մուտք են գործում Թուրքիայից. Սիրիայի ԱԳՆ

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիայի արտաքին գործերի նախարար Վալիդ Մուալեմը հայտարարել է, որ ահաբեկիչները Սիրիաեն մուտք գործում Թուրքիայից: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով թուրքական «Հուրիեթ» պարբերականը, այս մասին Մուալեմը նշել է Իրանի իր գործընկեր Ալի Աքբար Սալեհիի հետ հանդիպումից հետո:

«Սիրիայում ձերբակալված ահաբեկիչները լիբիացիներ, թունիսցիներ, եգիպտացիներ են: Նրանց մեջ կան նաև Ալ-Քաիդայի անդամներ: Բոլոր այս ահաբեկիչները Սիրիա են ներխուժել Թուրքիայից»,- ասել է Մուալեմը:

Իրանի ԱԳ նախարար Սալեհին իր հերթին նախազգուշացրել է տարածաշրջանի երկրներին, որ Սիրիայի նկատմամբ վարած սխալ քաղաքականությունից չհրաժարվելու դեպքում այդ երկրներում էլ կարճ ժամանակում նույնատիպ ճգնաժամ կսկսվի:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում