Միջազգային

Ռուսաստանը չի մասնակցի Սիրիայի դեմ կիրառվող ԵՄ-ի պատժամիջոցներին

1 րոպեի ընթերցում

Ռուսաստանը չի մասնակցի Սիրիայի դեմ կիրառվող ԵՄ-ի պատժամիջոցներին

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանը գտնում է, որ Եվրամիության կիրառած պատժամիջոցները Սիրիայի նկատմամբ խախտում են այդ երկրի ինքնիշխանությունը եւ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի խաղաղության պահպանման բանաձեւը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելովria.ru-ն,նման հայտարարությամբ հանդես է եկել ՌԴ արտգործնախարարության խոսնակ Ալեքսանդր Լուկաշեվիչը:

Հայտարարության մեջ նաեւ նշված է, որ Ռուսաստանը չի պատրաստվում որեւէ մասնակցություն ունենալ Սիրիայի դեմ կիրառվող ԵՄ-ի պատժամիջոցներին:

ԵՄ խորհուրդը հուլիսի 23-ին հաստատել է Սիրիայի դեմ պատժամիջոցների 17-րդ փաթեթի կիրառման մասին որոշումը: Խոսքը սիրիացի ֆիզիկական եւ իրավաբանական անձանց այն ցանկի ընդլայնման մասին է, ում արգելվել է այցելել ԵՄ երկրներ, եւ որոնց հաշիվները Եվրոպայում սառեցվել են:

Դիվանագիտական աղբյուրները տեղեկացրել են, որ ԵՄ-ն մտադիր է սեւ ցուցակում ընդգրկել եւս 26 մարդու սիրիական 2-3 կազմակերպություններից:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում