Ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչները Գյուլին հիշեցրել են, որ իրենք ևս Թուրքիայի հիմնադիրներից են

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի նախագահ Աբդուլլա Գյուլը հանդիպել է երկրի կրոնական փոքրամասնությունների ներկայացուցիչների հետ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով թուրքական լրատվամիջոցները, հանդիպումը կայացել է Ստամբուլի նախագահական Թարաբյա պալատում և տևել մոտ մեկ ժամ:

Հանդիպումից հետո փոքրամասնությունների հիմնադրամների խորհրդի ներկայացուցիչ Լաքի Վինգասը լրագրողներին է ներկայացրել հանդիպման մանրամասները: Նա նշել է, որ հանդիպման ժամանակ կողմերը քննարկել են փոքրամասնությունների կրթության, սեփականության վերաբերյալ հարցեր: Անդրադառնալով ասորիներին պատկանող Մոր Գաբրիել վանքի ճակատագրին` Գյուլը ներկաներին հայտնել է, որ ինքն անձամբ հետևում է վանքի ճակատագրին:

«Մենք օրակարգ բերեցինք Թուրքիայում և առհասարակ Մերձավոր Արևելքում առկա խնդիրները, դրանց հետ կապված մեր մտավախություններն ու անհանգստությունները, քանի որ որպես այս երկրի հիմնական տարրեր, Թուրքիային անհանգստացնող ցանկացած հարց անհանգստացնում է նաև մեզ»,- հայտնել է Վինգասը:

Գյուլի հետ հանսիպմանը ներկա են գտնվել նաև հայկական կառույցների ներկայացուցիչ Պետրոս Շիրինօղլուն, Ասորի ուղղափառ համայնքի ներկայացուցիչ Սաոտ Սուսին, հայ կաթոլիկ համայնքի ներկայացուցիչ Բերնար Սարբայը, հունական հաստատությունների ներկայացուցիչ Անտոն Փարիսիոնիսը, հրեական համայնքի ներկայացուցիչ Սամի Հերմանը, բուլղարական համայնքի ներկայացուցիչ Վասիլ Լիյազեն, ասորի կաթոլիկ կառույցի ներկայացուցիչ Զեքի Պասաթեմիրը, Միդիաթի Մոր Գաբրիել վանքի ներկայացուցիչ Գուրիաքոս Էրկյունը:

Հայերեն Русский

Մոսկվայում մեքենա է պայթեցվել, որի հետևանքով տուժել է Ուկրաինայի նախկին վարչապետի նախկին խորհրդականը

Ստավրոպոլի առևտրի կենտրոնում կանխվել է ահաբեկչություն իրականացնելու փորձը

Էստոնիան ևս 6,5 միլիոն եվրոյի օգնություն կհատկացնի Ուկրաինային

Թրամփը հայտարարել է, որ ցանկանում է «լուծել Կուբայի հետ կապված հարցը» մինչև իր նախագահության ավարտը

Երևանում զբոսայգում ձերբակալվել է սպանության փորձի մեղադրանքով հետախուզվողը

Microsoft-ը փորձում է վերացնել Outlook-ի գլոբալ խափանումը

Հայաստանի և Հունգարիայի շուկաները՝ ավելի հասանելի. պաշտոնապես բացվում է Հայ-հունգարական գործարար խորհուրդը

Թոքաբորբի դեմ պայքարի համաշխարհային օր. հիվանդացության միտումները, կանխարգելիչ միջոցառումները

Ռուսաստանը հայտնել է ուկրաինական մոտ 1200 ԱԹՍ-ներով զանգվածային հարձակման ենթարկվելու մասին

Պայթյուն՝ գազալցակայանում. տուժածներ չկան