Տարածաշրջանային

Պաշտոնական Բաքուն բողոքի նոտա է հղել Տանզանիայի ԱԳՆ

2 րոպեի ընթերցում

Պաշտոնական Բաքուն բողոքի նոտա է հղել Տանզանիայի ԱԳՆ

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը բողոքի նոտա է հղել Տանզանիայի արտաքին հարաբերությունների գերատեսչություն` պահանջելով հանել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը նախարարության պաշտոնական կայքի պետությունների շարքից: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով ադրբեջանական APA գործակալությունը, այս մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտնել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Էլման Աբդուլլաևը:

Նա նշել է, որ բողոքի նոտան Տանզանիայի ԱԳՆ է ուղարկել Եգիպտոսում Ադրբեջանի դեսպանը, սակայն պատասխան դեռևս չի ստացվել:

Ադրբեջանին անհանգստացրել էր հայկական լրատվամիջոցների տարածած հաղորդագրությունն այն մասին, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անունը նշվում է Տանզանիայի Արտաքին գործերի , ինչպես նաեւ Ներքին գործերի նախարարությունների պաշտոնական կայքերում որպես մի երկիր, որտեղ այցելության համար անհրաժեշտ է ստանալ մուտքի արտոնագիր:

Ինչպես ավելի վաղ հաղորդել էր «Արմենպրես»-ը` վկայակոչելով Տանզանիայի ներքին գործերի նախարարության կայքը, Լեռնային Ղարաբաղը նշված է այն պետությունների ցանկում, որոնց քաղաքացիները Տանզանիա մուտք գործելու համար պետք է մուտքի արտոնագիր ձեռք բերեն:ԼՂՀ քաղաքացիները Տանզանիայի վիզա ստանալու համար պետք է վճարեն 50 դոլար: Մինչդեռ Պակիստանի, Միացյալ Նահանգների և Իռլանդիայի քաղաքացիներն այդ երկիր մուտք գործելու համար պետք է վճարեն, համապատասխանաբար, 200 և 100-ական դոլար:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում