Հայոց ցեղասպանության մասին պատմող գիրքն ընդգրկվել է New York Times-ի «բեսթսելլերների» ցանկում

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայոց ցեղասպանության մասին պատմող`ծագումով հայ ամերիկացի գրող Քրիս Բոհջալյանի «Ավազե ամրոցի աղջիկները» գիրքը New York Times-ի բեսթսելլերների ցանկում է: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով Armenian Weekly-ն, այն ներկայում ցանկի յոթերորդ տեղում է:

Առաջին անգամ չէ, որ ամերիկահայ գրողի ստեղծագործությունները հայտնվում են New York Times-ի այս պատվաբեր ցանկում: Նրա «Կմախքները խնջույքին», «Իդենի գաղտնիքները» և այլ ստեղծագործություններ ևս զբաղեցրել են ցանկի առաջին հորիզոնականները: Բոհջալյանը ներկայում սկսել է երեքշաբաթյա ճամփորդություն ԱՄՆ 20 քաղաքներում, որի ընթացքում ներկայացնելու է իր գրքի բովանդակությունը:

Օրեր առաջ «Ավազե ամրոցի աղջիկները» ընդգրկվել էր նաև հայտնի ամերիկացի հեռուստահաղորդավար Օփրա ՈՒինֆրիի «կարդալու համար պարտադիր» գրքերի ցանկում:

50-ամյա Քրիս ԲոհջալյանըՄիացյալ Նահանգներումհայտնի գրող է: Նրա ստեղծագործություններն արդեն 20 տարուց ի վեր հեղինակավոր պարբերականների` New York Times, USA Today, Washington Post, The Boston Globe-ի կողմից «բեսթսելլեր» են ճանաչվում: Հայազգի գրողի ամենահայտնի վեպերից մեկը` 1998 թ-ին տպագրված «Մանկաբարձուհիներ»-ը, ընդգրկվել է Ուինֆրիի կազմած լավագույն գրքերի ցանկում: Այս գրքի տպագրությունից մի քանի տարի անց համանուն ֆիլմ է նկարահանվել:

Հայերեն English Русский

Հայկական թարմ պտուղ-բանջարեղենի արտահանումն ԱՄԷ մեկնարկել է շաբաթական մինչև 40 տոննա ծավալով

ՆԳՆ-ն պարզաբանել է Նարեկ Նալբանդյանի վերաբերյալ համացանցում տարածված տեսանյութը

ՀՀ ԱԳՄԱ նախարարը և Լատվիայի նախագահը քննարկել են Հայաստանի եվրոպական ինտեգրման օրակարգը

Հայաստանն ու Լատվիան կընդլայնեն համագործակցությունն արհեստական բանականության և կիբեռանվտանգության ոլորտներում

Բացահայտվել են Հոբարձիում տեղի ունեցած փոխհրաձգության հանգամանքները․ կանխվել է նաև վրեժխնդրության փորձ

Օսեյանն ու իր ամբողջ մարզչական շտաբը հեռացել են «Փյունիկ»-ից

Ֆրանսիան հայտնել է Պետդումայի ընտրություններից հետո բանակցելու Ռուսաստանի պատրաստակամության մասին

Հայաստանը և ֆրանսիական CEA-Leti-ն քննարկել են համագործակցությունը միկրոէլեկտրոնիկայի և կիսահաղորդիչների ոլորտներում

Թերլիցքավորման պատճառով կասեցվել է «Արմ Պետրոլ»-ի լցակայանի վառելիքաբաշխիչ աշտարակի գործունեությունը

Գարեգին Բ-ի և ևս վեց եպիսկոպոսների գործը կքննվի Արմավիրի մարզի դատարանում