Լեռնային Բադախշանում զոհվածների թիվը հասնում Է հարյուրների
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հատուկ գործողության ընթացքում, որը տեղի Է ունենում Տաջիկստանի Լեռնային Բադախշանի Ինքնավար Մարզում, ըստ նախնական տվյալների՝ զոհվել են շուրջ 100 զինծառայող եւ նույնքան Էլ խաղաղ բնակիչ: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, այս մասին հաղորդել Է BBC-ի Ռուսական ծառայությունն՝ առանց աղբյուրը նշելու:
Հանրապետության հարավ - արեւելքում մարտն սկսվել Է հուլիսի 24-ի վաղ առավոտյան: Ինչպես հաղորդվել Է, հատուկ գործողությունը նպատակամղված Է այն զինված խմբավորման դեմ, որին կասկածում են Ազգային անվտանգության պետական կոմիտեի գեներալ-մայոր Աբդուլո Նազարովի սպանության մեջ, որը Լեռնեային Բախշանի Ինքնավար Մարզում ղեկավարում Էր Ազգային անվտանգության պետական կոմիտեի վարչությունը:
Կարդացեք հոդվածը` Русский