Միջազգային

Չավեսը վենեսուելացիներին հորդորում է չօգտագործել Կոկա-կոլա եւ Պեպսի

1 րոպեի ընթերցում

Չավեսը վենեսուելացիներին  հորդորում է չօգտագործել Կոկա-կոլա եւ Պեպսի

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վենեսուելայի նախագահ Ուգո Չավեսը հորդորել է իր քաղաքացիներին հրաժարվել այնպիսի հայտնի ոչ ալկոհոլային խմիչքների օգտագործումից, ինչպիսին Coca-Cola-ն եւ Pepsi-ն են: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով The Guardian-ը, Չավեսի կարծիքով, վտանգավոր խմիչքների փոխարեն Վենեսուելայի բնակիչները պետք է խմեն Uvita-ի հյութերը, որոնք արտադրում է Corpozulia պետական ընկերությունը: Այս կերպ աջակցելով տեղական արտադրանքին` վենեսուելացիները հանդես կգան պետության շահերից: Նախագահը լիահույս է, որ երկրի քաղաքացիները կհետեւեն իր խորհրդին: Այս ամենով հանդերձ, Ուգո Չավեսը չի պատրաստվում արգելել Coca-Cola եւ Pepsi ընկերությունների արտադրանքի վաճառքը երկրում:

Լրատվամիջոցները նշում են, որ նախագահն այս կարգի հայտարարութուններ հաճախ է անում հեռուստաեթերներով: Լինելով առողջ ապրելակերպի կողմնակից` Չավեսն ակտիվորեն կոչ է անում իր քաղաքացիներին հրաժարվել ծխելուց, ալկոհոլից եւ թմրամիջոցներից:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում