Տարածաշրջանային

Թուրքիայում PKK-ի զինյալները զինվորական ավտոմեքենա են պայթեցրել

1 րոպեի ընթերցում

Թուրքիայում PKK-ի զինյալները զինվորական ավտոմեքենա են պայթեցրել

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի էրզինջանի (Երզնկա) նահանգի Աքարսու քաղաքի ժանդարմերիայի ավտոմեքենան քաղաքից դեպի Սվազ գնացող ավտոճանապարհի 22 կմ-ի վրա պայթել է: Ավտոմեքենայում գտնվող Թուրքիայի զինուժի ենթասպաներ Իբրահիմ Իփեքն ու Հալիթ Դեմիրչին ծանր վիրավորվել են:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով թուրքական «Ջիհան» լրատվական գործակալությունը, ավտոմեքենան պայթեցրել են Քրդստանի աշխատավորական կուսակցության (PKK) զինյալները ճանապարհին դրված հեռակառավարվող ականի միջոցով:

PKK-ի զինյալներին հայտնաբերելու համար թուրքական անվտանգության մարմինները տարածաշրջանում լայնամասշտաբ գործողություններ են սկսել:-

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում