Թուրքական դատարանը չեղյալ է հայտարարել քրդական մշակութային կենտրոնը քուրդ բանաստեղծի անունով կոչելու որոշումը
1 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի վարչական դատարանը չեղյալ է հայտարարել Քրդաբնակ տարածաշրջանի կենտրոն Դիարբեքիրի քաղաքապետարանի կողմից քրդական մշակութային կենտրոնը քուրդ անվանի բանաստեղծ Չեգերխվինի անունով կոչելու եւ քաղաքի 19-ը պուրակներին քրդական անվանումներ տալու մասին որոշումը:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով թուրքական լրատվամջջոցները, դատարանի այդ որոշումը բացի քրդերից դատապարտել են նաեւ Դիարբեքիրում բնակվող թուրքերը: Թուրքական մամուլը դատարանի որոշումը գնահատել է որպես քուրդ ժողովրդի գոյությունը կասկածի տակ առնելու իրողություն: